17
Աշոցք համայնքում ընտրությանը մասնակցած 3 081 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է 2 776 ձայն կամ քվեների 91.4%-ը։ Այդ մասին հայտնել է ՔՊ-ն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Մեծամոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սարգիս Արշակյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 85%-ը։