Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տա. Գևորգյան

կողմից admin2

«Հստակ ընդգծել ենք, որ մենք դեմ ենք Ալիևյան սահմանադրությանը, որ մենք կողմ չենք քվեարկելու, որպեսզի այդ սահմանադրությունը, օտար երկրների պարտադրանքով գրված սահմանադրությունը Ազգային ժողովից դուրս գա և հասնի մեր ժողովրդին որպես հանրաքվեի «այո» կամ «ոչի»,-ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:

Նա նշեց, թե  Նիկոլ Փաշինյանը «հանցավոր ինքնավստահությամբ» հայտարարում է թեընդդեմությունը պետք է կողմ քվեարկի սահմանադրությանը:

«Մենք էլ հստակ նշում ենք, որ մենք ժողովրդի կողմից ստացել ենք մանդատ, որպեսզի թույլ չտանք, որ օտար երկրների պարտադրանքով գրված սահմանադրություն գործի Հայաստանի Հանրապետությունում և հստակ ընդգծել ենք, եթե ընդդիմությունը չի տալիս անհրաժեշտ քվեները և սահմանադրության նոր տարբերակը դուրս չի գալիս ԱԺ-ից և չի հասնում հանրաքվեի, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարական տա և հեռանալու»,-ասաց Գևորգյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե  համազգային համախմբում է տեղի ունեցել, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեցին մեկ կլոր սեղանի շուրջ, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, որպեսզի երկրի համար այդ կարևորագույն հարցի շուրջ լինի հստակ կոնսենսուս, որպեսզի կարողանանք ձևավորել այնպիսի օրակարգ, որ Հայաստանի Հանրապետությունում չգործի Ալիևյան սահմանադրություն:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode