«Աշոտ Երկաթն» ազատ է արձակվել. պաշտպան

կողմից admin1

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», ազատ է արձակվել կալանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ժամկետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու եկել էր, ու այդ հարցով ՔԿՀ պետը դիմել էր Առաջին ատյանի դատարան, բայց մերժել էին: Մենք դրա հիման վրա բողոքարկեցինք Վերաքննիչ դատարանում, որտեղ որոշվեց բավարարել ՔԿՀ պետի միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Աշոտ Մինասյանին»,- ասաց Պողոսյանը:

Նա նշել է, որ որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 5–ին։

Հիշեցնենք` «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», 2025թ–ի հոկտեմբերի 16–ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։

Նա մեղադրվում էր ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու մեջ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode