ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին։
Նշենք, որ ԱԺ–ում այսօր մթնոլորտը լարվեց և քաշքշոց ու ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվեց նաև ԱԺ միջանցքում։
«Նման դեպքի կրկնություն այլևս երբեք ես թույլ չեմ տալու»,– վստահեցրեց նա։
Այսուհետև, ԱԺ–ն սկսեց քննել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Մինչ այդ, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ չեն մասնակցելու «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» ստեղծման և հանձնաժողովի անդամների թվի քննարկմանը։