Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին

կողմից admin2

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։

Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։

Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկատվությամբ»։

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Focus Mode