Մանուկյանի և Թևանյանի գործով ակցիա՝ Գլխավոր դատախազության դիմաց

կողմից admin

Գլխավոր դատախազության դիմաց «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները անցկացնում են բողոքի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդումներն ու բռնաճնշումները դադարեցնելու պահանջով։

Կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ գործը թեև ուղարկվել է դատարան, բայց այնտեղ չկա որևէ հիշատակում 620,000 դոլարի դիմաց պետական գաղտնիքի փոխանցման մասին։ Չկա նաև պետական գաղտնիքի բացահայտման վերաբերյալ որևէ ապացույց։

Նրա պնդմամբ Թևանյանին քաղաքական հետապնդման են ենթարկում 2024 թվականին հայ համայնքի հրավերով Դոնբաս կատարած նրա այցելության, Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը դեմ և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացմանը կողմն լինելու պատճառով։

Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայից հետո ցուցարարները բողոքի ակցիան շարունակել են կառավարության շենքի դիմաց։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode