23
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյին։
Հանդիպման ընթացքում Սամպիետրոն նշել է, որ ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտություններից մեկը լուծվել է, և տարածաշրջանում կայուն խաղաղություն է հաստատվել։ Նա շնորհավորել է Ալիևին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խաղաղության և համագործակցության հետ կապված հարցեր։