Եկեղեցին կշարունակի համախմբել Աստծո խոսքի շուրջ․ Եզրաս արքեպիսկոպոս

կողմից admin1

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու հնարավորությունից, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։

Եզրաս արքեպիսկոպոսի խոսքով՝ եկեղեցու դեմ հանդես եկող իշխանություններն ապօրինի և անհիմն մեղադրանքներով փորձում են խոչընդոտել Վեհափառ Հայրապետին՝ լքելու Հայաստանի սահմանները և այցելելու աշխարհի տարբեր երկրներում ապրող իր հոգևոր զավակներին։

«Բայց ինչ փորձությունների էլ ենթարկվի Եկեղեցին, ինչ խոչընդոտներ էլ հայտնվեն նրա ճանապարհին, այդ ամենը ժամանակավոր է։ Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են, իսկ Եկեղեցին շարունակում է իր զավակներին համախմբել Աստծո խոսքի շուրջ»,- նշել է արքեպիսկոպոսը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode