18
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։
Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք։ Դրանցից 6-ը վերաբերում են պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքին, իսկ 3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքին։