4
Արմավիրի մարզի Երասխահունի Մարտիկ Գևորգյանի անվան վերակառուցված դպրոցում սեպտեմբերի 1-ին դասեր չեն անցկացվել։
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ուսումնական տարվա մեկնարկը փաստացի հետաձգվել է մեկ օրով։ Պատճառը դպրոցի բացման արարողությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնելու ցանկությունն է։ Դպրոցը վերջերս է վերակառուցվել, և որոշվել է, որ այն պետք է պաշտոնապես բացի հենց Փաշինյանը։
Սակայն Փաշինյանը Հայաստանում չէ։ Արդյունքում, Փաշինյանի մասնակցությամբ դպրոցի բացումը սեպտեմբերի 1-ին չի կայացել, իսկ աշակերտներին հորդորել են այսօր դպրոց չգնալ և ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 2-ից։