Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել երկաթուղու կոնցեսիայի հարցը․ Օվերչուկ

կողմից admin2

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն պայմանագրի հետ կապված հարցը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից Ռուսաստանի իշխանություններին որևէ պաշտոնական հարցում չի ներկայացվել այդ թեմայով։

Օվերչուկը նշել է, որ այս պահին Մոսկվայի և Երևանի միջև Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի փոխանցման կամ դրա հետ կապված որևէ հարց պաշտոնական քննարկման առարկա չի դարձել։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումն իրականացնում է կոնցեսիոն պայմանագրի շրջանակում։

Focus Mode