Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր

կողմից admin1
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը գրում է.
Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ:
Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:
Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:
Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար,ու այդ նպատակից շեղում չի լինելու:
Հավատարիմ այդ պատասխանատվությանը` ասում եմ ` ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:
ՈՉ ալիևյան սահմանադրությանը
ԱՅՈ անկախ Հայաստանին

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode