«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված շինծու գործի նախաքննությունն ավարտվել է; Ամենայն հավանականությամբ, այս ամսվա 3-րդ տասնօրյակի շեմին կսկսի դատական քննությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԴԱԿ նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ նա ԲՀԿ ցուցակով էր մասնակցում հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին։
«Մենք մի քանի նախաձեռնություն ունենք։ Առաջարկում ենք ձևավորել փաստահավաք առաքելություն, խնդրում եմ սա չշփոթել պաշտպանության խորհրդի հետ, այն այլ նպատակ ունի»,-ասաց Սուրենյանցը՝ ընդգծելով Ծառուկյանի նկատմամբ ունեցող հետապնդումների ողջ ընթացքի համակողմանի ուսումնասիրությունն օբյեկտիվ ու անկողմնակալ առաքելության կողմից։
Դրա նպատակը պետք է փաստերի ու դրանք քաղաքական և իրավական համատեքստի գնահատումը՝ ներառյալ քրեական հետապնդման ժամանակագրությունը, մեղադրանքի, կալանքի հիմքերը, պաշտպանության փաստարկները, պաշտոնյաների հայտարարությունները։
«Առանձին պետք է ուսումնասիրվի հետապնդման կապը խորհրդարանական ընտրությունների, ԲՀԿ-ի արդյունքի, ԵԽԽՎ զեկույցում առկա խնդիրների հետ։ Փատահավաք խմբի մասին առաջիկա օրերին կհայտարարված։ առկա փաստերի հիման վրա պետք է ցույց տա այս հետապնդման քաղաքական շարժառիթները, մաքուր իրավապաշտպան կառույց է սա լինելու»,-ասաց Սուրենյանցը։
Դրա նպատակն է ցույց տալ ընտրությունների ու հետապնդման կապը միջազգային հանրությանը, արդյունքներն ուղարկվելու են միջազգային կառույցներին։
«ԵԽԽՎ զեկույցը ցույց տվեց, եթե կա աշխատանք, ապա կա որաշակի արդյունավետություն»,-նշեց նա։