Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերստին հայտարարել է, որ հանրապետության հետագա ուղու հարցով հանրաքվե անցկացնելու ժամանակը չի եկել։
«Մենք հասկանում ենք, որ կգա ժամանակը, երբ ստիպված կլինենք շատ հստակ ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը չի հասունացել։ Դա մեզ պետք չէ հիմա, որովհետև հիմա մենք փաստացի այլընտրանք չունենք, այն ժամանակ, իհարկե, մենք ընտրություն կկատարենք հանրաքվեի միջոցով և առանց դրա։ Կան նաև այդպիսի տարբերակներ», — ասել է վարչապետը։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին արժե երկրի ժողովրդին հնարավորություն տալ ընտրություն կատարել Եվրամիությանն անդամակցելու հարցում և փակել թեման։ Ռուսաստանի առաջնորդը ընդգծել է, որ «ժողովուրդը միշտ պետք է ընտրություն ունենա»։ «Դե ուրեմն կատարե՛ք այն և փակենք թեման, վերջ։ Ամենապարզ բանը մարդկանց դիմելն է, հարցնելը՝ «Ի՞նչ եք ուզում, այսպե՞ս, թե՞ այնպես»։ Եվ վերջ», — ասել է Պուտինը։