Պապիկյանը հերքում է Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածը

կողմից admin1

Արցախին սահմանակից Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տվել։

Այս մասին, «Առավոտ»-ին ասել է Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։

«Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասել է Սուրեն Ամարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։

Լրագրող Սյուզի Բադոյանը ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանից, ով ի դեմ երեկ երեկոյան ընտանիքի հետ երեկոն էր վայելում ճապոնական ռեստորանում, փորձել է ճշտել տեղեկությունը, սակայն նախարարը հերքել է այն՝ համարելով սուտ։

Պնդմանը, թե այդ մասին կա Կոռնիձորի գյուղապետի հետ զրույցի ձայնագրությունը, Պապիկյանը անվրդով շարունակել է՝ թե գյուղապետարանը հերքել է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode