Եվրամիության կողմից Հայաստանին խոստացված աջակցությունը հեռու է իրականությունից, Երևանը ստիպված կլինի երկար սպասել այդ շուկայի բացմանը և ԵՄ-ին անդամակցելուն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
«ԵՄ-ի կողմից ներկայում առաջարկվող աջակցությանմիջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում», — ասել է Մասլեննիկովը:
Նրա խոսքով՝ Եվրամիության ներքին շուկան շատ մրցակցային է և կանոնակարգված, և այնտեղ հայկական արտադրանքին գրկաբացչենսպասի։ Ընդ որում, ինչպես հիշեցրել է ռուսաստանցի դիվանագետը, պրակտիկան ցույց է տալիս, որ թեկնածուերկրներն անդամակցության կարող են սպասել նույնիսկ տասնամյակներով:
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը հունիսին հայտնել էր, որ Եվրամիությունն աշխատում է Հայաստանի համար աջակցության միջոցառումների փաթեթի վրա, որը, մասնավորապես, ներառում է 50 միլիոն եվրո ֆինանսական օգնություն:
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։