«Հայաստանը երբեք չի անդամակցի «հիվանդ» ԵՄ-ին». Մեդվեդև

կողմից admin

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի ներկայիս իշխանություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող կառավարության նկատմամբ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»։

Մեդվեդևը պնդել է, որ Հայաստանը, իր գնահատմամբ, երբեք չի անդամակցի «լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող» Եվրամիությանը, սակայն այդ ընթացքում երկար ժամանակով կփչացնի Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ հարաբերությունները։

«Այսպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը, որոնք խիտ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդումների հետ։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»՝ «Խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»»,- ասել է Մեդվեդևը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode