Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»

կողմից admin2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել և վերականգնել 26 մլն դրամ՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։ Նշվում է, որ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք։

Երեկ վաղ առավոտյան ArmLur.am-ը հայտնել էր Աբրահամյանի ձերբակալման մասին, ինչը հետո հաստատել էր Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով պաշտոնեական լիազորությունների չարաշահման, օժանդակության, պաշտոնեական կեղծիքի և կեղծ փաստաթղթի օգտագործման դրվագներ։

 

Աբրահամյանը ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, եղել է ԱԺ պատգամավոր (1999-2008), կապվել «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին», «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։ 2018-ին նա կալանավորվել էր զենք-զինամթերքի գործով, 2022-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել էր պատժից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode