Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով․ Աբրահամյան

կողմից admin2

Իշխանությունը Մասիսում իր տապալումը կանխելու նպատակով որոշում ընդունեց հարցը լուծել իր իսկ հանձնարարությամբ գործող դատարանի միջոցով՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանին ուղարկելով բանտային կալանքի, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Օրերով ՔՊ վերնախավի, մանր-մունր քպ-ականների քաղաքական, քարոզչական կրկեսային այցերը որևէ նպատակի չծառայեցին, իսկ Դավիթի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում պարզապես անխուսափելի դարձավ:

Եվ իշխանությունը ստեղծված իրավիճակում, իր իսկ հաստատած բռնատիրության պայմաններում, իրեն հարիր քայլի դիմեց՝ ազատությունից զրկելու ճանապարհով դաշտից հեռացրեց Դավիթ Համբարձումյանին:

Սրանց քաղաքական պատկերն է»,- գրել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode