Կայուն տնտեսական աճի համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն աճող տնտեսություն, այլև ավելի բազմազան արտահանման շուկաներ

կողմից admin3

Այսօր Ազգային ժողովում հանդիպեցի Դանիայի գործարարների ցանցի՝ DANEX-ի ներկայացուցիչների հետ։

Քննարկումը գործնական էր և բովանդակային՝ օտարերկրյա ներդրումների ներգրավում, տնտեսության դիվերսիֆիկացում, արտահանման շուկաների ընդլայնում, մարդկային հմտությունների զարգացում, ինչպես նաև գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններ։

Որպես Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ կարևորում եմ հատկապես թափանցիկ, պատասխանատու և մասնավոր հատվածի համար կանխատեսելի տնտեսական միջավայրի ձևավորումը։

Կայուն տնտեսական աճի համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն աճող տնտեսություն, այլև ավելի բազմազան արտահանման շուկաներ, նոր ներդրումներ և միջազգային գործընկերների հետ իրական համագործակցություն։

Հայաստանի և Դանիայի միջև փորձի փոխանակման ու գործարար կապերի ընդլայնումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների համար։
Նման հանդիպումները պետք է շարունակական լինեն և վերածվեն կոնկրետ համագործակցության։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode