17
<<Ուժեղ Հայաստանն>> այսօր <<Ուժեղ քայլերթ>> կիրականացնի Ստեփանավանում, որը կմեկնարկի ժամը 14:30-ից, տեղեկանում ենք Ստեփանավանի համայնքապետի թեկնածու՝ կալանավորված Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։
Քայլերթին կմիանա նաև <<Ուժեղ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։