18
Իրանը Մերձավոր Արևելքի երկրներից պահանջել է հրաժարվել Վաշինգտոնին աջակցելուց, եթե Թեհրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆեդա-Հոսեյն Մալեքին, տարածաշրջանի պետություններին է փոխանցվել ԱՄՆ-ին ցանկացած աջակցությունից հրաժարվելու պահանջը:
Նրա խոսքով՝ 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանը հարվածներ է հասցրել ռազմաբազաներին, որոնք ԱՄՆ-ն օգտագործում էր հարձակման համար` անկախ նրանից, թե որ երկրում էին դրանք գտնվում։
Ավելի վաղ «The New York Times» թերթը գրել էր, որ Վաշինգտոնն ու Իսրայելը ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններից հետո Իրանին հարվածներ հասցնելու ծրագիր են մշակում։