15
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Ազգային ժողովում հայտնել է, որ հունիսի 7-ին՝ ընտրությունների ընթացքում ձայների հաշվարկի ժամանակ, ԿԸՀ-ն ենթարկվել է հզոր կիբեռհարձակման։
Նրա խոսքով՝ կիբեռհարձակումը, այնուամենայնիվ, չի խաթարել ընտրական տվյալների ընդունման և ձայների հաշվարկի գործընթացը։
«Բարեբախտաբար, տեղամասերից տվյալների ընդունման և ձայների ընդհանուր հաշվարկի համակարգը ոչ մի րոպե չի դադարել աշխատել»,- ԱԺ-ում հայտարարել է ԿԸՀ նախագահը։