Լարված իրավիճակ Շենգավիթում․փորձում են քանդել բնակիչների տները

կողմից admin

Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի Շիրակի 47 հասցեում Երևանի քաղաքապետարանը փորձում է քանդել մարդկանց տները։

Ընդհանուր առմամբ 11 անձ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են մնալ առանց տանիքի։ Տեղում են թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները։

Դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին թաղապետարանից եկել են և այդ տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդ տնակներում։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը 2-3 ամսական են։

Բնակիչները News.am-ի հետ զույցում պատմել են, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։

Արդեն այսօր Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի ամբողջ գվարդիայով՝ շուրջ 50 մարդ։

Իրավիճակը լարվել է, բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի տնակներ տանող ճանապարհը ու չեն թողել մոտենալ տներին։

Բնակիչներից մեկը քարեր է շպրտել տրակտորի ուղղությամբ։

Իրավապահները բերման են ենթարկել մեկ տղամարդու և մեկ կնոջ, որը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։

Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Focus Mode