Լեւոն Քոչարյանի հետ լուսանկարվելն արգելվո՞ւմ է

կողմից admin1
 Լեւոն Քոչարյանի հետ լուսանկարը ճակատագրական է դարձել մարզիչ Սմբատ Սահակյանի համար։

Ավանի մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։
Նախ զանգով հրահանգել է Լեւոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից եւ ազատման դիմում գրել Մերժում ստանալուց հետո իր մոտ է կանչել ըմբշամարտի մարզիչ Սմբատին ու դեմ առ դեմ զրույցի համար հրահանգել է այլ սենյակում թողնել հեռախոսը եւ նորից ազատման դիմում է պահանջել։
2-րդ անգամ ենթակայի համառ մերժումից հետո քաղաքական հրահանգը սպառնալիքի է վերածվել` չես անի, ուրեմն կյանքդ դժոխքի կվերածենք, ըստ մարզչի ասել է տնօրեն Գենադին եւ այդ պահից սկսած արդեն 2 ամիս հետապնդումների է ենթարկվում մարզիչը` թե տնօրենի եւ թե ավելի վերեւում գործող վերադասի կողմից։
Ենթադրվում է մարզադպրոցի տնօրենը հետեւողականորեն դիմում է պահանջել, քանի որ մարզիչ Սահակը մինչ այդ էլ մերժել էր դիմավորել եւ քայլերթով ուղեկցել Ավանում քարոզարշավի եկած ՔՊ-ի ական թիմին` վարչապետի հետ։
նախընտրական օրերից սկիզբ առած այս մերժումների ֆոնին ծանր են տարել Լեւոն Քոչարյանի հետ լուսանկարը, եւ արդեն իսկ կա որոշում` ազատվել ընդդիմադիրներին հետեւող մարզչից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode