Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալլադյուրը․ Նա ծագումով հայ էր:

կողմից admin

Մահացել է ծագումով հայ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալլադյուրը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Բալլադյուրը մահացել է օգոստոսի 31-ին՝ Փարիզում, 97 տարեկան հասակում։ Նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը։

Բալլադյուրը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1993-1995 թվականներին՝ նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք։ 1995 թվականին նա առաջադրվել էր նաև Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, սակայն պարտվել էր Ժակ Շիրակին։

Էդուար Բալլադյուրը ծնվել էր 1929 թվականի մայիսի 2-ին Զմյուռնիայում՝ ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Նրա ընտանիքը հայկական ծագում ուներ․ Բալլադյուրների նախնիները սերում էին Նախիջևանից և 18-րդ դարում տեղափոխվել էին Զմյուռնիա։

Բալլադյուրը Ֆրանսիայի քաղաքականության մեջ հայտնի դեմքերից էր։ Մինչև վարչապետ դառնալը նա զբաղեցրել է նաև տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը և եղել է Ժորժ Պոմպիդուի ու Ժակ Շիրակի մերձավոր քաղաքական գործիչներից մեկը։

Focus Mode