Մենք վստահում ենք մեր հայ գործընկերներին․նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ․ Իրանի ԱԳ նախարար

կողմից admin1

Մենք մտահոգություն ունենք տարածաշրջանում և մեր շուրջ ԱՄՆ-ի ցանկացած ներկայության վերաբերյալ, բայց կոնկրետ այս հարցում / TRIPP/, մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ և վստահում ենք նրանց, News.am-ի հարցին ի պատասխան նշել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանը մտահոգություններ չունի տարածաշրջանում ԱՄՆ ներկայության հետ կապված՝ հաշվի առնելով նաև հայ պաշտոնյաների վերջին այցերը և Հայաստանի և Իրանի միջև վերջին բանակցությունները։

«Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Այսպիսով, մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Իմ շատ լավ ընկեր Հայաստանի արտգործնախարարը Թեհրանում էր։ Մենք լավ խորհրդակցություն ունեցանք, և այսօր մեր նախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետին։ Մենք սերտ կապի մեջ ենք»,–ասե է Արաղչին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode