Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանը մասնակցել է տեսակապով

կողմից admin1

Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Այդ մասին այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ տեսակապով  հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Համագործակցությունն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանն ու մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը: Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը: «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը նպատակ ունի տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով ստեղծել նոր հնարավորություններ»,– ընդգծել  նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ խոսել է TRIPP («Թրամփի ուղի») նախագծի մասին, որը պիտի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ստեղծի Հայաստանի և Ադրբեջանի միջև և հնարավորություն ստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար:

«Դա կլինի դարակազմիկ իրադարձություն տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար։ ԵԱՏՄ գործընկերներից ակնկալում ենք որոշ լուծումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,– ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ սա Եվրասիական միջկառավարական խորհրդի 48- րդ նիստն է ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր, իսկ ընթացիկ տարում երրորդը։ Նախորդը տեղի է ունեցել օգոստոսի 6-7-ը Ղրղզստանում:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode