14
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը ռազմավարություն է մշակում՝ Ռուսաստանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա հարձակման դեպքում «արագ հաղթանակի» հասնելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Հաղթանակի տեսություն» անվանումը կրող փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության՝ ավանդական զինված ուժերում ինտեգրմանը։
Գրինկևիչը ծրագիրը կներկայացնի Լեհաստանում՝ հոկտեմբերի 12-ին։