Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը նվազագույնից բարձր է 34 անգամ, Մեծ Բրիտանիայինը` 6.6 անգամ

կողմից admin1
Հայաստանում բուռն քննարկվում է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի և նախագահի աշխատավարձերի առաջիկա բարձրացումը:
Սոցցանցի օգտատեր, տնտեսագետ Անդրանիկ Զատիկյանը մի շարք երկրների ղեկավարների աշխատավարձերը համեմատել է այդ պետություններում սահմանվածնվազագույն աշխատավարձի հետ։ Նրա հաշվարկներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատավարձը 6,6 էանգամավելի երկրում սահմանված նվազագույնաշխատավարձից, մինչդեռՀայաստանի վարչապետի աշխատավարձը 34,1 անգամ ավելի է երկրում սահմանված նվազագույն աշխատավարձից:
2027–ի հունվարի 1-ից ՀՀ վարչապետի և նախագահի աշխատավարձերը բարձրանում են և հասնում մինչև 2,6 մլն դրամի, ԱԺ նախագահինը` 2.4 մլն–ի, իսկ պատգամավորներինը` 1.4 մլն դրամի։ ՀՀ փոխվարչապետները հունվարից կստանան 2,1 մլն դրամ աշխատավարձ, նախարարները և Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մոտ 2 մլն-ի, իսկ ՄԻՊ-ը՝ 1,8 մլն:
Վերջին անգամ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են 2023 թվականին։ Այն ժամանակ վարչապետի աշխատավարձն ավելացել էր 243 հազար դրամով, նախարարներինը՝ 142 հազարով, պատգամավորներինը՝ մոտ120 հազարով։
Նշենք, որ օրենքը թույլ է տալիս վերանայել պետական ծառայողների աշխատավարձերը նախորդ փոփոխությունից երեք տարի անց միայն:
Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգում բազայինաշխատավարձին, ապա այն սահմանվել է 2014 թվականին և առաջին անգամ փոփոխվել է 2023 թվականին՝ դառնալով 83 200 դրամ: Բազային աշխատավարձը բազմապատկվում է որոշակի պաշտոնի համար սահմանված գործակցով:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode