Նոր նշանակումներ Էկոնոմիկայի նախարարությունում

կողմից admin2

Տիգրան Գասպարյանն ու Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Գասպարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Մեկ այլ որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել նաև Լևոն Մովսիսյանը։ Համապատասխան որոշումները հրապարակվել են սեպտեմբերի 2-ին։

Նոր նշանակումները հաջորդում են էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններին։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Անուշիկ Ավետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

 

Focus Mode