«Օ՜ զարմանք»․ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտը․ Մխիթարյան

կողմից admin2

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է «Հրազդան ցեմենտ» գործարանի ձեռքբերմանը։

«Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»,- գրել է Մխիթարյանը։

Գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանի նոր սեփականատերը։ Գործարանի ձեռքբերման մասին տեղեկությունը հրապարակվել է նաև Նալբանդյանին պատկանող Eighty Eight Deluxe Hotel-ի պաշտոնական էջում։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործարանի համար նախատեսվում է զարգացման նոր փուլ։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ ներդրումային ծրագիր, որի շրջանակում կվերազինվեն սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Focus Mode