16
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Բնակելի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկել է 4-ամյա ադրբեջանցի երեխա։
Ըստ Media.az-ի՝ դեպքը տեղի է ունեցել անզգուշության հետևանքով։ Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում։