Հաշվի առնելով այն, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանությունների դեպքերը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով Շաքիում տեղի ունեցած միջադեպն ու ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու համար։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա հայտարարությանն ի պատասխան ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ մասին զուտ տեղեկացնելու համար կարող էին ուղղակի զանգել իրեն ու տեղեկացնել, քանի որ հիմա խորհրդարանն այլ բան է քննարկում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։