Փաշինյանի հրահանգը կատարված է։ Նալբանդյանը հերքում է իր քաղաքական կապերը՝ Փաշինյանի կնոջ հետ

կողմից admin2

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո Նալբանդյանը կրկին հերքել է քաղաքական կապերը

«Ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ»,– հայտարարել է Նալբանդյանը։

Նրա խոսքով՝ տարբեր շրջանակներ բազմիցս փորձել են իր անունը և իր կողմից իրականացվող բիզնես ծրագրերը կապել Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների կամ նախկին իշխանությունների հետ։ Նալբանդյանը պնդել է, որ իր բոլոր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում է անձամբ, իսկ դրանք իրականացվում են իր միջոցներով և իր թիմի աշխատանքով։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գործարար Նարեկ Նալբանդյանի շուրջ շրջանառվող տեղեկություններին և հայտարարել, որ իր ընտանիքը որևէ բիզնեսում ներգրավված չէ։

Փաշինյանի հայտարարությունից հետո Նարեկ Նալբանդյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կրկին հերքելով իր և վարչապետի ընտանիքի կամ որևէ քաղաքական ուժի միջև կապերի մասին տեղեկությունները։

 

 

Focus Mode