Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 6-ին Սուրբ Պատարագ կմատուցվի։
Պատարագը կսկսվի ժամը 11։00-ին և կշարունակվի մինչև 14։00-ը։ Արարողությունն անցկացնելու համար Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ թույլտվություն է տրամադրվել։
Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի Պատարագը կլինի 14-րդը։ Ակնկալվում է հոգևորականների, ուխտավորների և բազմաթիվ այցելուների մասնակցություն։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին՝ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք։ Այն համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից մեկը։
Եկեղեցին երկար տարիներ գործել է որպես հոգևոր կենտրոն։ 2010 թվականից այստեղ, շուրջ մեկդարյա դադարից հետո, կրկին թույլատրվում է Սուրբ Պատարագի անցկացումը։