22
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այսպես կոչված «պատմական ադրբեջանական հողերը», որոնք ժամանակին, ըստ նրա, «փոխանցվել են Հայաստանին», պետք է վերադարձվեն։
Միևնույն ժամանակ Ասկերովը պնդել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ։
Ասկերովը նշել է, որ «այդ հողերի վերադարձի օրը մոտ է»՝ հղում անելով Իլհամ Ալիևի այն ձևակերպմանը, թե վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ ավտոմեքենաներով»։