Քաղաքացուն խոշտանգել են ոստիկանության բաժնում․ փաստաբան Աշոտ Սիմոնյանը

կողմից admin2

Փաստաբան Աշոտ Սիմոնյանը ահազանգում է ոստիկանությունում քաղաքացու նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքի մասին։

Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին քաղաքացուն կանգնեցրել են պարեկները, ուժ կիրառել և տեղափոխել Շենգավիթի ոստիկանության բաժին։ Փաստաբանի պնդմամբ՝ անձնական խուզարկությամբ որևէ բան չի հայտնաբերվել, սակայն ոստիկանությունում քաղաքացուն, ըստ նրա, ստիպել են «խոստովանել», որ իր մոտ եղել է մոտ 0,5 գրամ մարիխուանա։

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքացին ոստիկանությունում շուրջ 6 ժամ պահվելուց հետո տեղափոխվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ, փաստաբանի պնդմամբ, առանց իրավական օգնության «խոստովանել է» թմրանյութն իրեն պատկանելու մասին։

Փաստաբանը հայտնել է, որ քաղաքացու մարմնական վնասվածքները բժշկական զննությամբ կարձանագրվեն, իսկ դեպքի առթիվ արդեն ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode