«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա ունի երեք անշարժ գույքի բաժնեմաս, երկու ավտոմեքենա, 6.5 միլիոն դրամի բաժնետոմս և 4 միլիոն դրամի բանկային ավանդ։
Հովեյանի երեք անշարժ գույքից երկուսը ստացել է նվիրատվությամբ, իսկ մեկը ձեռք է բերել գնման եղանակով։ Նրա անունով հայտարարագրված են 2021 թվականի արտադրության Ford և 2010 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենաներ։
2025 թվականին պաշտոնյայի ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 20.6 միլիոն դրամ, որից շուրջ 10 միլիոնը՝ Քաղաքաշինության կոմիտեից ստացած աշխատավարձը։
Տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է շուրջ 3.8 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները ներառել են 12 հազար դոլար, 1000 եվրո և մի քանի միլիոն դրամ։
Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հովեյանի վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է շուրջ 19.6 միլիոն դրամ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության։