15
Երևանի Շինարարների փողոցում կրպակներ ունեցող քաղաքացիներից մի քանիսը որոշել են քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Կրպակատերերից մեկը նշել է, որ ոչ միայն իրենց, այլև մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն համապատասխան փաստաթուղթ են պատրաստել, որը հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, պատճենն էլ փոխանցվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։
Պնդում են՝ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ սեփականություն համարվող գույքի մասին է, որը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։