Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, -գրում է «Հրապարակը»։
Տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական եւ հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։
«Հրապարակը» Իշխանական աղբյուրից տեղեկացել է, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։ Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձել են նրանից մեկնաբանություն ստանալ՝ չի պատասխանել: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չի պատասխանել, ասելով` «Հրապարակն» իր սրտով հարցեր չի տալիս։