ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Խարկովի մարզի Օզյորնոյեն բնակավայրը

կողմից admin2
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Օզյորնոյե բնակավայրը։ Տեղեկությունը հրապարակվել է սեպտեմբերի 9-ին։

Ըստ ռուսական կողմի՝ բնակավայրը վերահսկողության տակ է անցել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։ Օզյորնոյեն գտնվում է Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում՝ Ռուսաստանի սահմանին մոտ։

Ռուսաստանի  հաղորդմամբ՝ վերջին օրերին նույն ուղղությամբ վերահսկողության տակ են անցել նաև Դոլգենկոյեն և Բերեզնիկին։ Այս գործողությունները, ըստ ՌԴ ՊՆ-ի, իրականացվում են տարածաշրջանում ռուսական զորքերի վերահսկողության գոտին ընդլայնելու շրջանակում։

Focus Mode