ՌԴ-ն սպասում է ՀՀ-ի արձագանքին 2 երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ

կողմից admin2

Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին՝ Երևասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայում գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել և աջակցել այդ երկու հատվածների վերականգնմանը՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։

«Այս որոշումները մեր երկրում նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին, և մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են առաջ մղել հարցը։

Focus Mode