Սահմանադրությունը Ադրբեջանի հետ մեր օրակարգի մեջ չի մտնում․ Փաշինյան

կողմից admin1

Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը, բայց Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, ընդհակառակը, արձանագրում ենք, որ մենք արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սամանադրության օրակարգը և հարցը չենք քննարկում. մեր ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրները ընդդիմության խոսույթը չվերցնեն և իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից, ՀՀ ներքին խնդիրն է»,-նշել է Փաշինյանը։

Focus Mode