Նարեկ Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով։
«Այո, արցախցիները ունեն իրենց ՏԱՆ իրավունքը, բայց դրա զարգացումն ու իրացումը պահանջում է շատ մեծ ու բարդ աշխատանք, ու դրա մասին պետք է խոսել բաց ու ազնիվ։ Իրավիճակը հատկապես բարդացրել է այն, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հրաժարվել է այդ իրավունքի պաշտպանության սուբյեկտ լինելուց, այլ այդ իրավունքի պաշտպանությունը հռչակել է «պատերազմահենություն»։ Հանրությանը դա մատուցվում է, թե իբր այդպես ապահովվում է խաղաղություն։ Իրականում, այդտեղ չկա պատերազմի առարկա։ Այդպես ընդամենը Նիկոլ Փաշինյանն իր համար ապահովել է նախընտրական բովանդակություն, առանց որի նա ամենախնդրահարույց ու հեղհեղուկ շանսն անգամ չէր ունենա 2026 թվականին։
Նրա հյուսած այդ ցանցից դուրս գալը լինելու է շատ բարդ, առաջին հերթին հենց այն պատճառով, որ շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը։
Բայց կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը այդ մասին բաց խոսեն առաջին հերթին հանրության հետ, իրենց ընտրողների հետ, որպեսզի կարողանան նաև այդ խոսակցության հիմքով ձևավորել խոսակցություն արդեն միջազգային դերակատարների, ու նրանց միջոցով նաև՝ Ադրբեջանի հետ։
Այդ տեսակետից, Նարեկ Կարապետյանի արտահայտած մոտեցումը կարևոր է։ Միևնույն ժամանակ, այն պետք է ստանա քաղաքական ինստիտուցիոնալացում»։