Սփյուռքահայերին «լեզուներդ կարճ պահեք» ասող Ալեն Սիմոնյանը առաջարկում է ՄակԴոնալդս-ը փոխարինել սահմանով

կողմից admin2

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցում գրառմամբ քննադատել է Սփյուռքին, մասնավորապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրողներին՝ անվանելով «իրականությունից կտրված սուտի հայրենասերներ»։ Նա հորդորել է «լեզուները կարճ պահել» և «հեռու մնալ» Հայաստանից ու նրա քաղաքականությունից։

Սիմոնյանը դժգոհել է պատմական քարտեզների հրապարակումից ու իշխանությունների քննադատություններից՝ պնդելով, թե արտերկրում ապրողները չունեն բարոյական իրավունք կամ տեղեկատվություն՝ խոսելու Հայաստանի մասին։ Նա նաև առաջարկել է գալ Հայաստան, «ՄակԴոնալդս-ի փոխարեն երեխաներին ուղարկել սահման» և աշխատել տեղական պարգևավճարներով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode