3
Նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տպագրվել է իր «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը։
Գրիգորյանի փոխանցմամբ՝ գիրքը պատմում է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մասին։
Հեղինակը գրքում անդրադառնում է այդ ժամանակահատվածի համատեղ պայքարին, անցած ճանապարհին և իր անձնական մտորումներին ու ներքին խոհերին։
Գրիգորյանը նշել է, որ գիրքն արդեն պատրաստ է և ընթերցողների դատին հանձնելու փուլում է։