6
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ մնացած մասով կալանքի որոշումը մնացել է անփոփոխ։
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքը կիրառվել էր Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։