30
Հայաստանի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը տարբեր պատճառներ ունեն և չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա, հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Անդրադառնալով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և դրանց կանխարգելմանը՝ Ասրյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ իրականացվում են։
Ասրյանն ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերը մտահոգում են նաև զինված ուժերի ղեկավարությանը։
«Ոչ միայն հասարակությանն է հուզում, նաև մեզ։ Առավել շատ մեզ է հուզում»,- ասել է նա։
Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ ԳՇ պետը նշել է միջանձնային հարաբերությունները, ֆինանսական և առողջական խնդիրները, ինչպես նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։