Պապոյանը գնահատական չտվեց Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից իրականացվող ծառահատումներին

կողմից admin1
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրաժարվեց գնահատական տալ Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից իրականացվող ենթադրյալ ծառահատումների վերաբերյալ ահազանգերին։
Հարցին ՝ արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շիկահողի արգելոցում անտառահատումների վերաբերյալ տեղեկությունների վրա, Պապոյանը պատասխանեց զուտ ՀՀ ինքնիշխան տարածքի քառակուսի կիլոմետրը հիշեցնելով։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը»,– ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատումից հետո հայկական կողմը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքներ կիրականացնի Հայաստանի սահմաններից ներս։
Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերին վնաս հասցնելու փաստի առթիվ քրեական վարույթ չի հարուցվել: Ընդ որում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode